Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված քննարկմանն իրեն ուղղված հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև պաշտոնավարման ժամկետին:
«Վարչապետի հաջորդ թեկնածուն Դուք եք մինչև հաջորդ համապետական ընտրություննե՞ր, թե՞, այնուամենայնիվ, մինչև 2018 թվականը»,- հարցին պատասխանելիս Կարեն Կարապետյանն արձագանքեց, թե իրեն հաճախ են այդ հարցը տալիս: «Ոնց եք կարծում՝ վարչապետ, որը պատասխանի՝ ես եկել եմ 5 տարով՝ անկախ նրանից՝ ինքը էֆեկտիվ է, թե չէ: Մենք կարող ենք էֆեկտիվ չլինել, այդ պարագայում պե՞տք է ակնկալենք կամ պնդենք, որ եկել ենք երկարատև: Պատասխանեմ այսպես. ես եկե՞լ եմ ընդամենը 6 ամիս աշխատելու՝ ոչ: Ցանկություն ունեմ երկարատև աշխատելու, եթե հաջողակ լինեմ՝ այո: Բայց ես չեմ կարող բեռ դառնալ, եթե ես էֆեկտիվ չլինեմ»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը: